ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի

Մայիսի 3-ին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոնրեալ, որտեղ մասնակցել է Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ  առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագին: Այցելության ընթացքում նախարարին ուղեկցում էր Կանադայում  Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը:

Պատարագի ավարտից հետո Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի, Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանի և Ծխական խորհրդի հետ:

Նախարարի այցի առիթով Ծխական խորհրդի կողմից  ընդունելություն է կազմակերպվել: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը կարևորել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը՝ անդրադարձ կատարելով իրականացվող ծրագրերին:

Հանդիպման ավարտից հետո ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների հետ մասնակցել է «Հանուն մարդկության» քայլարշավին, որի ընթացքում համախմբվել էր ավելի քան 10.000 մարդ:

Քայլարշավի մասնակիցները 100 րոպե քայլել են Մոնրեալում՝ հիշատակելու համար Հայոց ցեղասպանությունը և, առհասարակ, մարդկության դեմ իրագործվող ոճրագործությունները:

Scroll Up