ԱՄՆ փոխնախագահը Սերժ Սարգսյանի հետ կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի մայիսի 7-ին, Վաշինգթոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակիցը հայտնել են, որ «փոխնախագահը ներկա կլինի 1915 թվականին հայ ժողովրդի բնաջնջման 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ԱՄՆ-ում համարվում է իր նշանակությամբ երկրորդը:

Scroll Up