Հայոց ցեղասպանության թեման թուրքական մեդիայում 2-րդ ամենաշատ քննարկվածն է

Թուրքիայի Մեդիա մոնիտորինգի կենտրոնն ուսումնասիրություն է կատարել պարզելու համար, թե ապրիլին որոնք են եղել  թուրքական մեդիայի օրակարգում ամենաշատ քննարկված քաղաքական թեմաները:

Համաձայն ուսումնասիրության արդյունքների` այդ ժամանակահատվածում ամենաշատը քննարկվել է հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների թեման: ermenihaber.am-ը գրում է, որ ըստ թուրքական «medyaloji.net» կայքի, խորհրդարանական ընտրություններից հետո 2-րդ տեղն իր քննարկումների առատությամբ զբաղեցրել է Հայոց ցեղասպանության թեման:

Աղբյուրը մանրամասնել է, որ նշյալ թեմայով ամենաշատ հրապարակված հոդվածներն ու լուսաբանումներն առնչվել են Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող իրադարձություններին ու միջոցառումներին:

Առանձնապես շատ քննարկված ու կարդացված թեմաներից են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրապարակած ուղերձները:

Scroll Up