Տեղի կունենա ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի համերգը
Մայիսի 4-ին, ժ.18:30-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Կամերային երաժշտության տանը (հասցե՝ Իսահակյան 1) տեղի կունենա «Կոմիտասի երկրում» խորագիրը կրող ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի երաժշտական երկոն:
Օրվա հյուրն է հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:
Համերգին ներկա կլինեն բարձրաստիճան պետական այրեր, մտավորականներ, հյուրեր: Համերգի ընթացքում կհնչեն մեծանուն կոմպոզիտորներ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է