«Իմ Հայաստան-2014». Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում հնչեց «Կանք ու կլինենք» ստեղծագործությունը

Օգոստոսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեծ հանդիսությամբ բացվեց «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի Խմբերգային արվեստի օրերը` նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին: Երեկոյի ավարտին առաջին անգամ հնչեց Արա Գևորգյանի և Լևոն Բլբուլյանի հեղինակած «Կանք ու կլինեք» ստեղծագործությունը Հայաստանի պետական երգչախմբի և Խմբերգային արվեստի օրերին մասնակից սփյուռքյան երգչախմբերի մասնակցությամբ: Ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 2-ին, «Կանք ու կլինենք» ստեղծագործությունը, այս անգամ միայն փառատոնին մասնակից սփյուռքյան երգչախմբերի մասնակցությամբ («Մակար Եկմալյան», «Ներսես Շնորհալի» «Աղբյուր» (Վրաստան), «Զվարթնոց», «Արարատ» (Իրան), «Կոմիտաս» (ԱՄՆ), «Արցախ» (Եգիպտոս), «Ովսաննա» (Սիրիա), «Ովսաննա», «Նորահրաշ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (ՌԴ), հնչեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Միաժամանակ տեղի ունեցավ երգի նկարահանումը: Առաջիկայում նախատեսվում է նկարահանել երգի տեսահոլովակը, որին մասնակցություն կունենան ոչ միայն սփյուռքյան երգչախմբերը, այլև Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

    unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6)unnamed (7) unnamed unnamed (1) unnamed (2)

Scroll Up