Հրապարակվել է Սիրիայում ավերված Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցու լուսանկարը

Սիրիայի Հանրապետության Հալեպ քաղաքում ռմբակոծվել ու ավերվել է Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին: Ավերակ դարձած եկեղեցու լուսանկարը հրապարակել է inews տեղեկատվական պորտալը:

Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցու ավերակները պատկերող լուսանկարի հետ միասին տեղեկատվական հարթակը արել է հետևյալ մեկնաբանությունը. «Համայն աշխարհի հայեր, տեսեք ձեր եկեղեցին, ձեր աղոթարանը, ձեր պապերի ձեռքերով բացված, 1500 տարվա Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցին, թող ձեր աչքերը չարցունքոտվեն, ձեր լեզուները թող փակ մնան»:

Հիշեցնենք, որ եկեղեցու ավերման մասին լուրը «Հայերն այսօրը» հայտնել էր ավելի վաղ:

Scroll Up