Աշխարհահռչակ երաժիշտները կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության մասին
Ապրիլի 28-ին ժամը՝13:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված լեգենդար «Քրոնոս» քառյակի բացառիկ համերգին: Մասնագետների գնահատմամբ՝ համաշխարհային լարային քառյակների պատմության մեջ, այն իրենից ներկայացնում է այլ ուղղություն եւ որակ:
«Քրոնոսը» ցանկալի հյուր է աշխարհի ցանկացած փառատոնի համար, եւ հատկանշական է, որ այն իր վերաբերմունքն է արտահայտելու Հայոց Ցեղասպանության առթիվ: «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հենց ապրիլի 29-ին ժամը 19:30-ին նույն դահլիճում կայանալիք համերգի ժամանակ: