Հալեպահայերը մասնակցել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով արյունատվության ակցիային
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/0037.jpg)
Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ Հալեպում անցկացվել է արյունատվության ակցիա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմինը:
Նախաձեռնությունը տեղի է ունեցել ՀԵՄի կազմակերպությամբ: Տարբեր միությունների հարյուր անդամներ «Արամ Մանուկյան» ժողովրդական տան դիմաց ՀՄԸՄի փողային նվագախմբի և սկաուտական խմբերի ուղեկցությամբ ուղղվել են դեպի Ս. Աստվածածին եկեղեցի: Շքերթին մասնակցել են Հալեպի ավագանու ներկայացուցիչներ: Եկեղեցու դիմաց հնչել են Սիրիայի և Հայաստանի օրհներգերը, որից հետո Սրբոց Նահատակ հուշարձանի մոտ ծաղիկներ են դրվել: Հայոց Ցեղասպանության 100րդ տարելիցի առիթով հնչած խոսքերից հետո տեղի է ունեցել արյունատվության ակցիան: