Երուսաղեմում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երթ է անցկացվել

Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ:
pravoslavie.ru-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմում հայ համայնքը երթ է անցկացրել՝ նվիրված հայ ժողովրդի ողբերգությանը, գրում է Artsakhpress-ը:։
1915-ի կոտորածների ժամանակ շատ հայեր ապաստան են գտել այդ երկրում, սակայն Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և պետական մակարդակով միջոցառումներ չեն անցկացվում։