Պոլսո հայոց պատրիարքարանը ապրիլի 24-ին պատարագ է մատուցել

Պոլսո հայոց պատրիարքարանը 1915-ին տեղի ունեցած ողբերգության ժամանակ մահացածների համար պատարագ է մատուցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Պոլսո հայոց պատրիարքարանը Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ապրիլի 24-ին պատարագ է մատուցել 1915-ին զոհվածների համար։
Պատարագին մասնակցել են Թուրքիայի՝ ԵՄ նախարար Վոլքան Բոզքըրը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Չարլզ Հունտերը, Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը եւ այլք։