«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի երկրորդ օրվա աշխատանքները մեկնարկեցին

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքները մեկնարկեցին:
Այսօր՝ ապրիլի 23-ին, լիագումար նիստ կգումարվի՝ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» թեմայով:
Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում ելույթներով հանդես կգան Պարիկ Դևեջյանը (Ֆրանսիա), բարոնուհի Քերոլայն Քոքսը (Մեծ Բրիտանիա), Նիկոլայ Ռիժկովը (Ռուսաստանի Դաշնություն): Ելույթներ կլինեն նաև ֆորումին մասնակցող խորհրդարանականների կողմից կամ խորհրդարանական պատվիրակությունների անունից: Ելույթներ կունենան նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նիստը նախագահող ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը Արցախպրեսի հետ զրույցում ասաց, որ ֆորումը նպատակ ունի գտնել ճանապարհներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարելու նման ողբերգությունների կրկնության դեմ: