Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսը ժամանել է Հայաստան՝ իր հետ բերելով Ցեղասպանության նահատակների մասունքներ (լուսանկարներ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 23-ի վաղ առավոտյան հատուկ չվերթով ժամանել է Հայաստան՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ նախագահելու Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական էջից:

Արամ Առաջինին ուղեկցում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ:

Արամ Ա կաթողիկոսը սրբադասման արարողությունից անմիջապես հետո  վերադառնալու է Անթիլիասի մայրավանք՝ նախագահելու ապրիլի 24-ի եկեղեցական արարողությունը, ինչպես նաև օծելու վերանորոգված Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը և 100-րդ տարելիցի իր Հայրապետական պատգամը փոխանցելու ժողովրդին:

Վեհափառ Հայրապետն իր հետ բերել է ցեղասպանության զոհերի մասունքներ, որոնք պահվել են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց մատուռում:

Հավելենք, որ Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում մատուցվում է Սբ Պատարագ: Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Արամ Առաջին4 Արամ Առաջին3 Արամ Առաջին1 Արամ Առաջին ԱՐամ Առաջին 2 Արամ Առաջին1

Scroll Up