Թուրքիան պետք է ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար. Մարոնի եկեղեցու պատրիարք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Maron.jpg)
Daily Star-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Մարոնի եկեղեցու պատրիարք Բեշարա Ռայը Բեյրութի օդանավակայանում՝ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան մեկնելուց առաջ: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:
«Արարողությունը, որը տեղի կունենա Հայաստանում, (Ցեղասպանության) զոհերին օրհնելու համար է»,- ասել է Ռայը:
«Մենք աղոթում ենք բոլոր նահատակների համար, ովքեր սպանվել են՝ լինեն նրանք հայեր, ասորիներ, թե սիրիացիներ, ովքեր ներկա են եղել այդ մեծ ողբերգությանը»,- նշել է Ռայը:
Հարցին՝ արդյոք կոտորածի պատասխանատուները պե՞տք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից՝ պատրիարքը պատասխանել է, որ ներողությունը եղել է հայ, ասորի և սիրիացի ժողովուրդների մշտական պահանջը:
«Եվ սա է, որ պետք է լինի, և սրա կոչը միշտ պետք է արվի»,- ասել է նա: