Հայոց ցեղասպանություն չի՞ եղել. Այդ դեպքում ու՞ր է իմ ընտանիքը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/ընտանիք.jpg)
Երբ ես երեխա էի, Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված դեպքերի մասին պատմությունները մշտապես հնչում էին իմ ընտանիքում, interpress.am-ի փոխանցմամբ գրում է Սթիվ Կրյուգերը The News Tribune-ն պարբերականում:
Իմ խորթ մոր ծնողները փրկվել էին այն դեպքերից, ինչն այսօր աշխարհն անվանում է Հայոց Ցեղասպանություն: Նրանք տեղափոխվել էին Ամերիկա երեխա հասակում և վայելել «չարի նկատմամբ հաղթանակը»՝ մինչև ծերություն ապրելով լավ և հարմարավետ կյանքով:
Այսօրվա Թուրքիայի առաջնորդների հնչեղ հայտարարությունները Ցեղասպանության ժխտման վերաբերյալ ինձ միշտ ստիպում էին տարակուսանքով տարուբերել գլուխս և մի պարզ հարց տալ. «Եթե Ցեղասպանություն չի եղել, ապա ու՞ր է իմ ընտանիքի մնացած մասը»:
Մեզանից շատերը կարող են հետևել այնպիսի ծագումնաբանական գրառումներին, ինչպիսիք են ծննդյան վկայականները, մարդահամարների տվյալներն ու էմիգրացիոն գրանցումները՝ իմանալու համար, թե մեզանից առաջ ովքեր են եղել: Համացանցային այնպիսի ծառայությունները, ինչպիսին է օրինակ, Ancestry.com-ը, մեզ մեր ընտանիքի պատմության ուսումնասիրման հեշտ ուղի են առաջարկում: Նույնը կարելի է անել՝ այցելելով Ընտանեկան պատմության կենտրոն, որն աշխատում է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցում:
Սակայն հայերի մի ամբողջ սերնդի այս հարցումները, որպես կանոն, ոչ մի արդյունք չեն տալիս: Մորս կողմի տատիս ու պապիս տրվել են Սեփ և Ռոուզ Բաղդասարյան անունները, երբ նրանց 1890-ական թվականներին փրկել է Կարմիր խաչը այն երևույթի ամենասկզբում, ինչը ավելի ուշ պետք է դառնար ցեղասպանություն:
Տատիս պատմել են, որ նրան գտել են նորածին՝ մի կնոջ՝ ենթադրաբար մոր, մարմնի տակ, ժամանակակից Թուրքիայի Արևելյան Անատոլիայի մի գյուղում, Աբդուլ Համիդ II-ի ղեկավարած Համիդի գնդերի կողմից իրականացված կոտորածից հետո: Պապիս պատմել են, որ նրան գտել են փողոցում թափառելիս, երբ նա մոտ 4 տարեկան է եղել: Նա իր ամբողջ կյանքում ասում էր, որ ոչինչ չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ՝ նախքան իրեն փրկելը:
Այսօր մենք հասկանում ենք, որ դա հետտրավմատիկ սթրեսի բավականին տարածված կողմնակի ախտանիշն է: Նրանք հաջողակ են եղել: Պատմական գրառումները վկայում են, որ 1890-ական թվականների՝ պատմաբանների կողմից Համիդյան կոտորածներ կոչվող ջարդերի արդյունքում զոհվել են մոտ 300 հազար հայեր:
Տատս ու պապս կարողացել են խուսափել՝ սկզբում Բրիտանիա, ապա՝ Ամերիկա գնալով, նախքան կսկսվեր սրանից 100 տարի առաջ այս շաբաթ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված՝ Հայոց Ցեղասպանության վատագույն շրջանը:
Երբ 1922 թվականին այն ավարտվել է, Թուրքիայում բնակվող 2 միլիոն հայերից 1.5 միլիոնը զոհվել էր:Ինձ համար տատս ու պապս բառացիորեն մեր տոհմածառի «Զրոյական մակարդակում» են: Նրանցից առաջ տոհմածառում ոչ մի անուն չկա: Ոչ ոք չի ներկայացվում այդ ցանկում: Որտե՞ղ է ընտանիքիս մնացած մասը:
Ես 44 տարի լրագրող եմ աշխատել, և արդարության սկզբունքը հոսում է իմ երակներում: Ես կարծում եմ, որ դեռ պատմության շատ կողմեր կան, և յուրաքանչյուրն արժանի է իմանալ: Այնուամենայնիվ, կա երբեմն անհարմար ճշմարտության մի հարց:
Անկախ նրանից, թե Անկարան կուզենար, որ աշխարհը հավատար, Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել:
Ճիշտ այնպես, ինչպես որ 20 տարի անց նացիստները իրականացրին հրեաների ցեղասպանությունը, հայերը թիրախ էին հանդիսանում, քանի որ առավել զարգացած էին, քան իրենց կողքին բնակվող թուրքերը: Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ հայկական մշակույթը շատ մեծ տեղ է հատկացնում կրթությանը: Ինչպես և մեր օրերում, լավ կրթությունը, որպես կանոն, լավ կյանք է ապահովում:
Հայկական Սփյուռքը, որի մեծ մասը Ամերիկայում է, հիմնականում զարգանում էր՝ վրեժխնդրության զգացողությունը պահելով, ինչպես իմ պապն ու տատը՝ լավ ապրելու միջոցով, ոչ թե տառապանքների: Նրանց մի մասը, ինչպես իմ մանկության ամենամեծ ընկերոջ ընտանիքը, քիչ էին խոսում Ցեղասպանության մասին՝ փորձելով հետևում թողնել դաժան ժառանգությունը: Մյուսների համար, ինչպես օրինակ իմ Ռոուզ տատիկը, Ցեղասպանությունը մշտապես մոտ է եղել, ուղիղ նրա գլխավերևում:
Կարծում եմ, որ այս գինը, որ մենք վճարում ենք, վճարում են այն դեպքում, երբ մարդը դադարում է մարդ լինելուց: Եթե ժխտում ենք, որ չարը մեր մեջ է, ապա ինչպե՞ս կարող ենք երկրի վրա կանխել այն, որ կրկին չկրկնվի:
Հայերը: Հրեաները: Ռուանդայի հութուները: Սիրիայի քրիստոնյաները:
Ակնհայտ է, որ ժխտումը օգուտ չի տալիս:
Դեռ որքան մարդիկ են հարց տալու. «Ո՞ւր է իմ ընտանիքը»:
Օուբըրնից Սթիվ Կրյուգերը KPLU հանրային ռադիոյի թոշակի անցած լրագրող է: Նա 2012 թվականին լույս տեսած «Ճակատագրի մանիֆեստը. հրդեհ ջրի վրա» (Manifest Destiny: Fire on the Water) գրքի, ինչպես նաև այս գարնանը լույս տեսած՝ Հայոց Ցեղասպանության մասին «Լեռան ստվերում» (In the Shadow of the Mountain) նովելի հեղինակն է: