Պոլսո Հայոց պատրիարքարանը հրավիրել է Ստամբուլում կայանալիք ապրիլքսանչորսյան պատարագին

Պոլսո Հայոց պատրիարքարանը Ստամբուլի Գումգափու թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելիք ապրիլքսանչորսյան պատարագի մասին տեղեկություն է տեղադրել Ֆեյսբուքյան իր էջում։

«Սուրբ Զատկից սկսած՝ քառասուն օր մենք ապրում ենք զատկական ուրախությունն ու գովերգում ենք Քրիստոսի հարությունը: Այս շրջանը համընկնում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հանուն հավատի զոհված և սրբադասված նահատակների հիշատակության օրվան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ օրը Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում, պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվելու, որին մասնակցելու են պատրիարքարանի միաբանները, քահանաներն ու սարկավագները: Պատարագի ավարտին հոգեհանգստյան կարգ է իրականացվելու:

 

Scroll Up