Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծառատունկ անցկացվեց
ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ այսօր կազմակերպվեց ծառատունկ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Առողջապահության ազգային ինստիտուտի բակում անցկացված միջոցառմանը մասնակցեց նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ինչպես մեզ տեղեկացրեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից՝ նախարարության աշխատակիցները տնկեցին Հայոց ցեղասպանության 100 տարին խորհրդանշող 100 ծառ: Կատարվեցին նաեւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: