Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն է ընդունել
Արգենտինայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն, որտեղ վերահաստատվում է Արգենտինայի տեսակետն ու դիրքորոշումը 20-րդ տարի առաջին ցեղասպանության կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ‹‹Արմենպրես››-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, հայտարարությունում շեշտվում է, որ ապրիլի 24ն Արգենտինայում կշարունակվի ճանաչվել որպես ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր եւ կհարգվի 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակը: ‹‹Հայկական հարցը դեռ այրող եւ արնահոսող վերք է: Ու թեպետ արդի քաղաքակրթությանն ու տարբեր երկրների կողմից ճանաչման հայտարարություններին, հայկական հարցը մարդկության չլուծված հարցերից մեկն է››, ասված է հայտարարության մեջ: