Շերը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter սոցցանցի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել այն:

«Ես զայրացած չեմ (կամ չեմ մեղադրում) Թուրքիայի ժողովրդի վրա մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի»,- գրել է երգչուհին:

Նա նաև ներկայացրել է իր տատի պատմած սարսափելի պատմությունն այն մասին, թե ինչպես են թուրքերը մտել իրենց գյուղ, կանչել քաղաք՝ հանդիպման, ապա սպանել են տղամարդկանց, բռնաբարել կանանց ու աղջիկներին:

Scroll Up