Սիրիահայ հայտնի երգչուհին համերգով հանդես կգա Ստամբուլում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Լենա-Շամամյան.jpg)
Մերձավոր Արևելքի սիրված ձայներից համարվող սիրիահայ Լենա Շամամյանը համերգով է հանդես գալու Ստամբուլում։
Թուրքական Aksam պարբերականի փոխանցմամբ՝ 2015-ի մայիսի 15-ին, Ստամբուլի Kongre merkezi համերգասրահում «Ստանդարտից դուրս երաժշտության» շրջանակներում համերգով հադես է գալու Լենա Շամամյանը, գրում է Արցախպրեսը։
Նշենք, որ Լենա Շամամյանը նախկինում եւս համերգով հանդես էր եկել Թուրքիայում։
Լենա Շամամյանի ընտանիքը Ցեղասպանության ժամանակ Մարդինից հեռացել է Սիրիա։ Լենա Շամամյանը 5 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ, ունի բազմաթիվ մրցանակներ։