Ամերիկահայ Աղասի Վարդանյանը 55 օր ծոմ կպահի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհեր. տեսանյութ

Գլենդելի 55-ամյա բնակիչ Աղասի Վարդանյանը ապրիլի 3-ին սկսել է ծոմ պահել` որոշելով 55 օր միայն ջուր խմելով բնակվել ապակե պատերով տաղավարում, որը տեղադրված է Բըրբենք քաղաքի Սուրբ Լեոյի եկեղեցու հարևանությամբ:
Ամերիկահայն այս կերպ ցանկանում է ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության վրա: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի ոգեկոչման ժամանակ նրան հաջողվել է 50 օր ծոմ պահել, այժմ նա ցանկանում է գերազանցել իր իսկ ռեկորդը, գրում է Glendale News-Press-ը:
Ծոմապահությամբ նա ցանկանում է բարձրացնել իրազեկությունը 1.5 մլն հայ զոհերի մասին, ովքեր սպանվել են օսմանցի թուրքերի կողմից:
Վարդանյանի ծոմապահության ընթացքում ուղիղ միացումներ կհեռարձակվեն www.cahna.org կայքում: