Գերմանիայի նախագահը կմասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին  Բեռլինում մասնակցելու Օսմանյան կայսրությունում դարասկզբում զոհված 1,5մլն հայերի և այլ քրիստոնյա փոքրամաանությունների հիշատակին անցկացվելիք պատարագին, գրում է armeniangenocide100.org-ը:

Այդ մասին է հայտնում Գերմանիայի Երկրորդ հեռուստաալիքը, հավելելով, որ Գաուկը Գերմանիայի դաշնության առաջին նախագահն է, որ մասնակցելու է այս առիթով նման միջոցառման: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության ճանաչմաննախաձեռնությամբ:

Tagesspiegel պարբերականի հաղորդմամբ, ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը լավ չեն վերաբերվում:

Ավելի վաղ Deutsche Welle պարբերականը հայտնել էր, որ ապրիլի 24-ին կայանալից Քայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջողառումներին Գերմանիայից Երևան են ժամանելու կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Քրիսթոֆ Շտրեսերը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայքլ Ռոթը:

Scroll Up