Հեռակոնֆերանս՝ Պյատիգորսկ-Կանադա

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել հեռակոնֆերանս Պյատիգորսկի հայ համայնքի և Կանադայի Հայ Ազգային  Կոնգրեսի նախագահ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Կարագաշյանի միջև:

Հեռակոնֆերանսին մասնակցել են կրթության և մշակույթի կոմիտեի նախագահ Լյուդմիլա Հրանտի Տերյանը, Սբ. Սարգիս Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող կիրակնորյա դպրոցի հայոց լեզվի և հայ մշակույթի ուսուցիչ Գոհար Էդուարդի Թունյանը և Պյատիգորսկի հայկական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները:

Հեռակոնֆերանսի ընթացքում քննարկվել և զուգահեռներ են տարվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացված և իրականացվելիք միջոցառումների կազմակերպչական աշխատանքների միջև:

Հատուկ անդրադարձ է կատարվել հայոց լեզվի, ազգային ինքնության և ավանդույթների պահմանման, ինչպես նաև ուծացմանը դիմագրավելու խնդիրներին:

Scroll Up