Նոր Հարավային Ուելսի առաջին կին գանձապետ է նշանակվել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը

Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին կին գանձապետը: Նրա վերահսկողության տակ է լինելու 70 միլիարդ ավստրալական դոլար ծավալով նահանգային բյուջեն:

«Արմենպրես»­ի փոխանցմամբ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է կատարել և շնորհավորել հայազգի պաշտոնյային: Հանձնախումբը նշում է, որ անհամբերությամբ սպասում է նահանգային նոր կառավարության հետ աշխատանքներին, որի ընթացքում հնարավոր կլինի անդրադառնալ ավստրալահայ համայնքի համար կարևորություն ներկայացնող հարցերին:

Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարարի պաշտոնը: Նա նահանգը Լիբերալ կուսակցության փոխնախագահն է: Ծնվել է Սիդնեյում 1970 թվականին:

Scroll Up