ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/logo2.jpg)
Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն: Նախարարը ներկայացրեց Ավստրալիա և ԱՄԷ կատարած աշխատանքային այցերի արդյունքները: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների վերաբերյալ: Քննարկվեցին հետագա անելիքները, նախանշվեցին առաջիկա ծրագրերն ու միջոցառումները: Տրվեցին հանձնարարականներ: