Իտալիայում կայացավ Ցեղասպանագետների 10-րդ միջազգային գիտաժողովը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/06/g_image5.jpg)
Իտալիայի Սիենա քաղաքում hունիսի 19-22-ը բացվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 10-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են շուրջ 200 հայտնի ցեղասպանագետներ, պատմաբաններ:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են շուրջ երկու հարյուր զեկույց՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Հոլոքոստին, Ռուանդայի և մյուս ցեղասպանություններին: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ներկայացուցիչներ Հայաստանից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) չորս գիտաշխատողներ՝ Հայկ Դեմոյանը, Սուրեն Մանուկյանը, Ասյա Դարբինյանը և Գևորգ Վարդանյանը: Գիտաժողովին մասնակցել են նաև Պիետրո Կուչուկյանը, Կարլոս Անթարամյանը, Տիգրան Սարուխանյանը, Արմեն Մասրուբյանը և այլք:
Պիտեր Բալակյանը և Արմեն Մասրուբյանը ներկայացրել են Թաներ Աքչամի նոր՝ «Երիտասարդ թուրքերի հանցագործությունը մարդկության նկատմամբ» գիրքը: Հանդիպման վերջում Հայկ Դեմոյանը գիտաժողովի կազմակերպիչ պրոֆեսոր Մարսելո Ֆլորեսին է հանձնել հատուկ Ծիծեռնակաբերդի ոսկե մեդալ: Հաջորդ գիտաժողովը անցկացվելու է Երևանում 2015 թվականին:Այս մասի «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից: