Շվեյցարիայի ԱԺ պատվիրակությունն ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Շվեյցարիայի-ԱԺ.jpg)
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե Շվեյցարիայի Համադաշնությունից ովքեր են ներկա գտնվելու Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
«Արմենպրես»ի հարցին ի պատասխան ՀայաստանումՇվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն ասաց, որ ներկա դրությամբ ճշտվում է պատվիրակության կազմը: «Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա պաշտոնական պատվիրակության կազմը: Սակայն ներկա դրությամբ կարող եմ հայտարարել, որ Շվեյցարիայի խորհրդարանը բավական մեծ պատվիրակությամբ ներկա կգտնվի Ծիծեռնակաբերդում», ասաց Գասերը: Անդրադառնալով հայթուրքական հարաբերություններին, Գասերն ասաց, որ ինչպես վեց տարի առաջ, այնպես էլ այժմ պատրաստակամ է միջնորդի դեր կատարել: «Շվեյցարիան պատրաստակամ է, եթե կողմերը ցանկություն հայտնեն հարաբերությունների նորմալացման համար:
Սերտ կապի մեջ ենք թե՛ թուրքական, թե՛ հայկական իշխանությունների հետ: Իրազեկ ենք Հայաստանի ղեկավարության վերջին որոշման մասին առ այն, որ հայթուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից, սակայն անգամ այդ փաստը հաշվի առնելով` կարծում ենք, որ հայթուրքական արձանագրությունները լավագույն միջոցն են երկու երկրների հարաբերությունների նորմալացման համար», ասաց Լուկաս Գասերը: