Իրանի ռադիո-հեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդումները ավելացել են մեկ ժամով

Իրանի Իսլ. Հանրապետության ռադիո-հեռուստատեսության հայերեն ռադիոժամի տնօրինությունից տեղեկանում ենք, որ Իրանում կրոնական փոքրամասնությունների միակ ռադիոն համարվող հիշյալ ձայնի հաղորդումները ավելացրել է մեկ ժամով, գրում է norjugha.ir-ը:

Իրանի ռադիոօ-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների հայերեն ռադիոժամի Թեհրանում հեռարձակվող հաղորդումները, կարելի է լսել ամեն օր երեկոյան ժամը 6:50-ից մինչեւ 7:50, իսկ իրանական Ամանորի (Նոռուզ) առաջին կիսամյակից, երեկոյան ժամը 7:50-ից մինչեւ 8:50՝ Թեհրանում՝ FM-ալիքի 99,5 մեգահերց հաճախականությամբ:

68-ամյա ռադիոն արտացոլում է Իրանի եւ աշխարհի լուրերը եւ իրանահայ համայնքի աշխատանքները: Երեքժամյա եթեր արձակվող ռադիոյի երկու ժամը հաղորդվում է Հայաստանում, իսկ մեկ ժամը լսելի է Թեհրանում:

Ռադիոյի ինտերնետային հասցեներն են՝ Armenian.irib.ir, Armeniaradio.am

Էլ. հասցէն՝ Armeniaradio@irib.ir

Scroll Up