Գիտելիքների մրցույթ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Հայոց Ցեղասպանության 100-րդ Թ. Հ. Թ. հանձնախմբի կողմից ծրագրված միջոցառումների շարանում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով մարտի 15-ին եւ 16-ին իրականություն դարձավ Գիտելիքների մրցություն հերթական ծրագիրը` միայն մի խորհրդանշական տարբերությամբ, որ այն այս անգամ ուներ հստակ թեմատիկ «հասցեատեր». նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում iranahayer.com-ը:
Մեր բոլոր հայկական դպրոցների տարրական օղակների 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտ-աշակերտուհիները իրենց համար նախատեսված «Հիշում եմ եւ պահանջում» ձեռնարկային գրքից, ինչպես նաեւ իրենց դասագրքերից Հայոց Մեծ եղեռնին եւ Սարդարապատի հերոսամարտին նվիրված դասերից կազմված 25 հարցերի պատասխանեցին:
150317a04a30 րոպե նախատեսված ժամանակամիջոցում միջնակարգ Ա օղակի 7-րդ եւ 8-րդ, ինչպես նաեւ Բ օղակի Ա, Բ, Գ դասարանների աշակերտ-աշակերտուհիները նույնպես նույն հանձարարությամբ «Հիշում եւ պահանջում» ձեռնարկային գրքից իրենց համար նախատեսված հարցերին պատասխանեցին:
Այս բոլորի հանրագումարում բարձրագույն նիշ ստացող աշակերտ-աշակերտուհիները իրենց պատկան դպրոցի հինգ հոգանոց խմբային կառույցով կմասնակցեն արդեն մրցության երկրորդ փուլին, որը տեղի է ունենալու ապրիլի վերջին:
Այստեղ անպայմանորեն պետք է ընդգծենք այն կարեւոր հանգամանքը, որ հանուն համազգային իդեալների իրականացման` մեր դպրոցների հայերեն լեզվի ուսուցիչ-ուսուցչուհիները ոչ մի ջանք չխնայեցին, որպեսզի ավելի քան մեկ ամիս կենտրոնացած պարապմունքները իրականություն դառնան եւ, բնականաբար, այդ բոլորի առանցքում Հայոց Ցեղասպանությունն ու հայ ժողովրդի վերածննդին նվիրված թեմաներն էին եւ այն անգնահատելի արդյունքները, որոնք արձանագրվում են: