Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սիրիահայության կենտրոնական մարմինը ստեղծել է իր պաշտոնական էջը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սիրիահայության կենտրոնական մարմինը ֆեյսբուքում ստեղծել է իր պաշտոնական էջը, որի միջոցով կներկայացվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի սիրիահայության մարմնի հրապարակած հաղորդագությունները, տեղեկագրերը, ծրագրերը, նախաձեռնությունները և տարբեր հանդիպումներ: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր»-ը:
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի սիրիահայության կենտրոնական մարմնի ֆեյսբուքյան էջը կպարզաբանի մարմնի առաքելությունը, պահանջատիրության և ճանաչման աշխատանքները, Սիրիայի բարձր ատյանների արտահայտած որոշումներն ու հաղորդագությունները, Ցեղասպանության ժամանակագրությունը և այլն: Նույնիսկ պատերազմական ծանր իրավիճակում սիրիահայությունը ձեռնարկում է տարբեր տեսակի պահանջատիրական միջոցառումներ:
Թեև տարածաշրջանը հղի է և ենթակա ռազմական և քաղաքական ամեն տեսակի զարգացումների, այդուհանդերձ, քաղաքական բարդ պայմաններում անգամ Հայոց ցեղասպանության 100ամյակի արժանավայել նշումն առաջնակարգ նպատակ է գաղութի համար: