Հայաստանի անցյալն ու ներկան՝ Ֆրանսիայում կայացած ցուցահանդեսներում
Օրերս Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի Միգազգային տան սրահում բացվեց երկու ցուցահանդես, այս մասին Ֆրանսիայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Լենա Քոչարյանը: Առաջինը կրում էր «Reconstitution d’un IntérieurArménien» (Հայկական ինտերերի վերակառուցում) անվանումը, որի նպատակն էր ներկայացնել 19-րդ դարավերջում և 20-րդ դարասկզբում Արևմտյան Հայաստանում բնակվող ազնվական ընտանիքի տան ինտերիերը:
Երկրորդ ցուցահանդեսը կրում էր «Regard sur l’Armenie» (Հայացք առ Հայաստան) անվանումը, որտեղ ներկայացված էին հայկական գործիքներ, Հայաստանի տարբեր շրջանների տարազներ և լուսանկարներ` արված ֆրանսիացի ֆոտոլուսանկարչի կողմից: Լուսանկարների միջոցով, որոնք արվել են լուսանկարչի Հայաստան կատարած այցի ժամանակ, տեսնում ենք Հայաստանը ֆրանսիացու աչքերով: