Գյուլբենկյան հիմնադրամի կրթաթոշակառուն Գուանջոուի հայկական համայնքում

2015թ. փետրվարին Գուանջոուի հայկական համայնքը հյուրընկալեց Գյուլբենկյան հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակային մրցույթում հաղթած Սի Յանգին, ով սովորում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ասպիրանտուրայում եւ պետք է ուսումնասիրի Չինաս­տանի հայկական համայնքի պատմությունը:

Գուանջոուի հայկական համայնքի անդամները Սի Յանգին ներկայացրին համայնքի առօրյան, պատմեցին համայնքային միջոցառումների մասին եւ հաջողություն մաղթեցին Չինաստանի հայկական համայնքի ուսումնասիրման գործում:

Միհրան Փափազյան

Scroll Up