Հայերը Կամիշլիում

Արաբ գրող Մուհենեդ Ալկաթիրը «world-news-in-moment.blogspot.com» կայք-էջում գրում է, որ Իրիքում և Կամիշլիի միջև երթևեկող 8 հոգիանոց հին մեքենաները պատկանում էին հայերին: Հայերը  Կամիշլիում արտադրության ջիղը էին ներկայացնում, հռչակավոր էին մասնավորապես մեխանիկներն ու արհեստավորները:

Կամիշլիի առաջին ճաշարանի տերը հայ էր` Արամ Քեշիշյանը, որ հայտնի էր համեղ ուտելիքների տեսականիներով:

Կամիշլիի ամենահին լուսանկարիչ Գրիգոր Գրիգորյան` Գոգոն, ծնվել  է 1939 թվականին: Նրա ծնողները գաղթել էին Տիգրանակերտից, հայկական կոտորածներից հետո:  Նա շատ հռչակավոր մարդկանց է նկարել, ինչպես օրինակ` նախագահ Շուքրի Ալգութալիին, երբ վերջինս 1955թ. այցելել էր Կամիշլի:

Հիշում եմ մեր հարևանին` Սերոբին, որը լավ մեխանիկ էր և անընդհատ իր  մեքենան էր նորոգում` անտեսելով ձմռան ցուրտը և ամռան տապը:

Ինչպես մոռանալ Մամիկոն զբոսայգին, որի տերը Մամիկոն Աբրահամյանն էր: Ամենահին բժիշկը` Խաչիկ Ռշտունին էր: Կամիշլիի ամենահին դպրոցը հայկական դպրոցն էր , որն այսօր կոչվում է Ալֆուրաթ մասնավոր դպրոց:

1946 թվականին Կամիշլիից դեպի Հայաստան հեռացավ 3500 հայ` թողնելով 20 դատարկ գյուղ: Ոմանք էլ տեղափոխվեցին Հալեպ:

Մանուկի ջաղացը, Կարպիսի սրճարանն ու Կարպիս Սինեման Կամիշլիի հուշարձաններն են, որոնք կվկայեն հայերի կարևորությունը և ունեցած դերը Կամիշլիի կառուցման մեջ:

Փայփայանքով էին վերաբերվում հայերին, որոնք երբեք չընդունեցին փախստական որակումը, այլ իրենց ճակատի քրտինքով վաստակեցին իրենց ապրուստը:   Փառք ու պատիվ Կամշլիի բոլոր փոքրամասնութիններին:

Թարգմանությունը` «Հայերն այսօրի»

Scroll Up