ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներին՝ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արշակ Բալյանի գլխավորությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությունները, գերակա խնդիրները, համազգային առաջնահերթությունները: Առանձնակի կարևորեց ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրերը և այլն:
Նախարարությունում շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացան նաև ՀՀ սփյուռքի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներին: Աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանն ուսանողներին ներկայացրեց նախարարության և մասնավորապես համահայկական ծրագրերի վարչության գործունեությունը, ծրագրերը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության աշխատակից Կարեն Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հոգևոր, այդ թվում՝ միջազգային հոգևոր կառույցների հետ նախարարության, Սփյուռքի հոգևոր ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների հետազոտման ու վերլուծության աշխատանքներին: