Ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի խորհրդարանում հայեր պետք է լինեն. հայ կինն ուզում է պատգամավոր դառնալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/kin.jpg)
www.tert.am-ը գրում է, որ Թուրքիայի «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար թեկնածությունների գրանցումը երեկ ավարտվել է:
HDP-ի «Նոր կյանք» կոչին արձագանքած անձանց թվում հայ և արաբներ կան: Նրանք ցանկանում են, որ կուսակցությունն իրենց թեկնածությունն առաջադրի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Կուսակցությանը դիմողներից մեկը Նվարդ Բաքըրջըօղլուն է՝ Բաքըրքյոյից:
Ազգությամբ հայ կին թեկնածու Բաքըրջըօղլուն նշել է, թե կցանկանար թեկնածու լինել «Ուրարտուի մայրաքաղաք Վանում»:
Նվարդ Բաքըրջըօղլուն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ինքը ցանկանում է թեկնածու լինել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարում:
«100 տարի է՝ այս խորհրդարանում ոչ մի հայ պատգամավոր չի եղել: Հարյուրամյակի տարում հայ թեկնածուի ներկայությունը տեղին կլիներ: Ուզում եմ ներկայացնել իմ ժողովրդին: Ես կամ այլ հայ թեկնածուներ որպես մեր ազգի ներկայացուցիչ պետք է տեղ ունենանք Մեջլիսում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ իր թեկնածությունը գրանցելու համար կուսակցութանն էր դիմել նաև Մարդինից Զեքերիա Սաբունջուն: