Մարտին Նյու Յորքի մեծ էկրաններ կբարձրանա «Մորս ձայնը» փաստավավերագրական ֆիլմը

Գրող և կինոռեժիսոր Քեյ Մուրադյանի «Մորս ձայնը» փաստավավերագրական ֆիլմը Նյու Յորքի մեծ էկրաններին կբարձրանա մարտի 21-­ին:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբˋ այս մասին հայտնում է Massis Post­-ը: Համանուն գրքի, ապա նաևˋ 25 րոպե տևողությամբ ֆիլմի միջոցով կինոռեժիսորը փորձել է պատմել Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում բնակվող հայկական ընտանիքների վրա դրա ունեցած ազդեցության մասին:

«Այս պատմությունը կհուզի ոչ միայն երիտասարդ ընթերցողներին, այլև պատմության սիրահարներին, ովքեր ցանկանում են իմանալ Հայոց ցեղասպանության մասին»,­ ասել է Մուրադյանը: «Մորս ձայնը» Մուրադյանի մայրիկիˋ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սիրիա փախած Ֆլորայի կյանքի պատմությունն է: Ընտանիքից փրկվել էին միայն Ֆլորան և նրա 16­ամյա քույրըˋ Վերգինը:

Scroll Up