2014-ի 4-րդ եռամսյակում ՀՀ-ն Սիրիայում եւ Լիբանանում 277 անձնագիր է հատկացրել
Հայաստանի կառավարությունը փոխհատուցում է պետական տուրքը՝ սիրիահայերին անձնագրերի հերթական խմբաքանակը հատկացնելու համար: Հայաստանի կառավարությունը նման որոշում է կայացրել իր այսօրվա՝ փետրվարի 26-ի նիստում:
2014-ի 4-րդ եռամսյակում Հայաստանը Սիրիայում եւ Լիբանանում 277 անձնագիր է հատկացրել, որոնցից 209-ը հատկացրել է Դամասկոսում ՀՀ դեսպանատունը, 68-ը՝ Բեյրութում ՀՀ դեսպանատունը:
Անձնագրերը հատկացվել են Սիրիայի հայ քաղաքացիներին, որոնք որոշել են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
Ընդհանուր առմամբ, այդ խմբին անձնագրեր հատկացնելու պետական տուրքը փոխհատուցելու համար պետական բյուջեից կհատկացվի 16,5 մլն դրամ:
Հիշեցնենք, որ սիրիահայերի համար նոր անձնագրերի պետական տուրքը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, գրում է Artsakhpress-ը: