Սերժ Թանկյանին հուզել է թուրք երգչի կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված երգի կատարումը (տեսանյութ)

Հայկական ծագումով հայտնի երգիչ Սերժ Թանկյանը հուզվել է թուրքական անսամբլի և թուրք երգչուհի Այսե Թութունչուի կատարմամբ «Ապրիլյան մի անձրևոտ օր» երգը լսելիս: Այդ մասին երգիչը գրել է իր Facebook-յան էջում և նշել, որ երգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է «Այսօրը»:

Նշենք, որ հայկական ժողովրդական երգը կատարում են 42 անդամներից կազմված թուրքական անսամբլը և Այսե Թութունչուն:

«Երաժշտությունը հանուն ճշմարտության վերացնում է բոլոր սահմանները»,-գրել է Ս. Թանկյանը:

Scroll Up