«Հայաստանը սրտում» գրական-երաժշտական երեկո Կիևում (լուսանկարներ)
Փետրվարի 15-ին Կիևի գիտնականների տանը տեղի ունեցավ «Հայաստանը սրտում» գրական-երաժշտական երեկոն` նվիրված Կոմիտասին և Պարույր Սևակին՝ երկու մեծ հայորդիների, առանց որոնց դժվար է պատկերացնել հայ երաժշտությունն ու գրականությունը, և ընդհանրապես, հայ արվեստը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Կիևի հայկական համայնքից:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը տիկնոջ հետ, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ. Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, հասարակական գործիչներ, Կիևի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի երգերն ու Սևակիբանաստեղծությունները, նաև հատվածներ նրա անկրկնելի «Անլռելի զանգակատուն» պոեմից, որն համարվում է հայ ժողովրդի 19-րդ և 20-րդ դարերի միջնագծի պատմության հանրագիտարան:
Ելույթ ունեցավ Հայաստանում ՈՒկրաինայի առաջին դեսպան, բանասեր, հայագետ, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն, որը Վլադիմիր Վարդանյանի «Կոմիտաս» գրքի թարգմանության հեղինակն է:
լուսանկարները՝ Սամվել Ազիզյանի