ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/0178.jpg)
Հուվարի 31–ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դանիայի և Նորվեգիայի Թագավորություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Հրաչյա Աղաջանյանին և Դանիայում Իրաքի նախկին դեսպան, ազգությամբ հայ, պրոֆեսոր Ալբերտ Իսսա Նոդոր Սարաֆյանին։
Նախարարը ողջունելով հյուրերին` շնորհավորեց Ա.Սարաֆյանին առաջին անգամ Հայաստան ժամանելու ու հայկական կացության կարգավիճակ ստանալու կապակցությամբ։
Նախարարը հյուրերին ներկայացրեց հայապահպանությանն ուղղված՝ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին մի շարք այլ հարցեր։
Ալբերդ Սարաֆյանը քաղաքագիտության պրոֆեսոր է, դասավանդում է Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիայի համալսարանում, 2010–14թթ–ը եղել է Դանիայի Թագավորությունում Իրաքի արտակարգ և լիազոր դեսպանը։