Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել Հայաստանում կայանալիք Շախմատի աշխարհի առաջնությանը

Շախմատի Ադրբեջանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:
Ադրբեջանական AzeriSport.com-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի շախմատիստները հրաժարվել են մասնակցել Ծաղկաձորում կայանալիք Շախմատի տղամարդկանց թիմային առաջնությանը:
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որն այս տարի կկայանա Հայաստանում,կհյուրընկալի Ծաղկաձորը: Թիմային առաջնությունն այս տարի տեղի կունենա ապրիլի 18-29-ը: Այդ օրերին Ծաղկաձորը կդառնա շախմատային կենտրոն:
Հայաստանում կայացել է նաև 2014 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հին աշխարհի առաջնությունը հյուրընկալել էր քաղաքամայր Երևանը: