Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել Գյումրիի դեպքի առնչությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ևս մեկ անգամ հայտնի իր ցավակցությունները Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «ՌԻԱնովոստի»ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենակարճ ժամանակում և մեղավորները կկրեն օրենքով սահմանված իրենց պատիժը», ասել է Պեսկովը: Նրա խոսքով` Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուս բժիշկներն իրենց հայ գործընկերների հետ կցուցաբարեն ողջ անհրաժեշտ բարձրակարգ մասնագիտացված օգնությունն այդ ողբերգությունը վերապրած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին:
«Ռուսաստանի նախագահը նաև իր հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է ուղարկել բժշկական ինքնաթիռ, որպեսզի երեխան տեղափոխվի Մոսկվա`հետագա բուժման համար», ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Բացի այդ, ըստ Պեսկովի, հեռախոսազրույցի ժամանակ Սարգսյանը և Պուտինը քննարկել են հայռուսական հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցեր:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրողծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: