Ստամբուլի հայկական եկեղեցում նշվել է Ջելալեդդին Ռումիի մահվան 741-րդ տարելիցը

Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում 13-րդ դարի հայտնի պարսիկ սուֆի բանաստեղծ Ջելալեդդի Ռումիի մահվան 741-րդ տարելիցին նվիրված երեկո է անցկացվել: Միջոցառմանը մասնակցել է Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցու երգչախումբը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հուշ-երեկոյին մասնակցել են Ստամբուլի կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Յուսոֆ Սաղը, Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, Բեշիկթաշի մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական) Հըզըր Հիլմի Յըլմազը, Բեշիկթաշի քաղաքապետ Մուրադ Հազնեդարը և տարբեր կրոնների ներկայացուցիչներ: