Իրաքի Քուրդիստանում հայերենը պետական լեզու է ճանաչվել

Հյուսիսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածում հայերենը եւս պաշտոնական լեզու է ճանաչվել։

Ինչպես տեղեկացնում է  NEWS.am-ը՝ վկայակոչելով Rudaw.net կայքը,  Իրաքի Քուրդիստանի ինքնավար հարտվածի առաջնորդ Մեսուդ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով քրդերենից եւ արաբերենից բացի հայերենը, թուրքմեներենը եւ ասորերենը դառնում են պաշտոնական լեզու։

Rudaw-ի հետ զրույցում Քուրդիստանի խորհրդարանի մամուլի խոսնակ Թարըք Ջեւհերը նշել է, թե լեզվի մասին հիշյալ օրինագիծը խորհրդարանն ընդունել է 2014-ի հոկտեմբերի 29-ին եւ նոյեմբերի 20-ին ներկայացրել Մեսուդ Բարզանիին։

Թարըք Ջեւհերը շեշտել է, թե նոր օրինագծով Քուրդիստանի ինքնավար հատվածի այն վայրերում որտեղ ապրում են հայեր, թուրքմեններ եւ ասորիներ, պաշտոնական լեզու է դառնում հայերենը, ասորերենը եւ թուրքմեներենը։

Scroll Up