«#2015RTAG. Recognize The Armenian Genocide. Նազենի Հովհաննիսյան, Մարիամ Մանսուրյան

«#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանը, որի նպատակն է համաշխարհային առումով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը միացել են հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը և Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգ, հայրենադարձ Մարիամ Մանսուրյանը:

«#2015RTAG. Recognize The Armenian Genocide նախաձեռնությանը մասնակցում են տարբեր երկրների և տարբեր ազգությունների մարդիկ: Նրանք լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրություններով և իրենց լուսանկարները տեղադրում համացանցում:

Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ օգտատերերը ներբեռնում են իրենց լուսանկարները, իսկ կիրառության մեջ դրված «#2015RTAG» հաշթագն արդեն լայն տարածում է ստացել:

Նախաձեռնությանը միացած մարդիկ կոչ են անում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին` ճանաչել 1915 թվականին մարդդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունը:

Կոչ ենք անում բոլորին միանալ այս շարժմանը:

20151 20153

Scroll Up