Քննարկում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Ցեղասպանության հոգեբանական հետևանքները, ժխտման քաղաքական դրդապատճառներն ու պատմական կեղծարարությունները. 

Մարտի 24-ին ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ քննարկում՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների և ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ:

Քննարկմանը մասնակցում էին երեք բանախոս.

1.«Թուրքիայի ժխտողական քաղաքականության արդի խնդիրները» – Հրանտ Մելիք-Շահնազարյան՝ քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, Times.am կայքի խմբագիր

2.«Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման քաղաքական դրդապատճառները»-Նարեկ Մալյան՝ քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ, PR մասնագետ

3.«Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրներն ու դրանցից ձերբազատվելու լուծումները» – Մարինե Սահակյան՝  հոգեբան

ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդիպումը բացեց Տերունական աղոթքով: Այնուհետև ներկաները աղոթեցին առ Աստված սահմանում զոհված մեր բոլոր զինվորների հոգիների հանգստության համար: Տեր հայրը բոլորին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց ԱՀԹ երիտասարդների կողմից «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի մասին, որի շրջանակում ամեն ամսի 24-ին իրականացնում են միջոցառումներ:
Բանախոսների ելույթից հետո հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: Քննարկմանը ներկա էին ԱՀԹ քահանայից դասը, երիտասարդները, հյուրեր:

 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

nvo2

Scroll Up