ՖԻԴԵ-ն 13-ամյա ամերիկահայ շախմատիստին գրոսմայստերի տիտղոս է շնորհել
13-ամյա Սեմ Սևյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացվող մրցաշարում փայլուն խաղ է անցկացրել: Վեց հնարավորից վաստակելով 5,5 միավոր` նա վստահորեն գտնվում է առաջին տեղում:
Արդեն չորրորդ շրջանից հետո Սեմի վարկանիշն անցել է 2500-ից, եւ վերջնականապես ուժի մեջ է մտել ՖԻԴԵ-ի որոշումը` հայ պատանուն գրոսմայստերի տիտղոս շնորհելու վերաբերյալ:
Սևյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, սակայն սիրում և հետևում է հայկական շախմատի հաջողություններին: Ամերիկյան շախմատի պատմության մեջ Սևյանն այսօր հաջողությամբ գերազանցում է անգամ Բոբի Ֆիշերին: Վերջինս գրոսմայստերի տիտղոսը նվաճել է 15 տարեկանում, իսկ Սևյան փաստորեն 13 տարեկան հասակում: