Կառավարությունը 350 մլն. դրամ է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Ի թիվս մի շարք այլ որոշումների՝ Կառավարությունն այսօրվա նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով Կառավարությունը 350 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: