Պարզաբանում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/01160.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթի կայքում նոյեմբերի 18-ին հրապարակվել և տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվում է «Որքա՞ն է վճարել սփյուռքի նախարարությունը բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար» նյութը, որը ապատեղեկատվության միջոցով թյուր պատկերացում է առաջացնում Սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ: Հրապարակման մեջ անհիմն կերպով ներկայացված են ուռճացված, իրականության հետ առնչություն չունեցող թվեր: Թերթը գրում է, որ . «…ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա հոկտեմբերին միայն բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար բջջային կապի օպերատորին փոխանցել է ավելի քան մեկ միլիոն դրամ» և «…Սփյուռքի նախարարությունը ֆիքսված կապի համար էլ վճարել է 2 միլիոն 750 հազար դրամ»:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից պաշտոնապես տեղեկացնում են, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա միայն հոկտեմբերին բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար վճարել է 58 հազար ՀՀ դրամ, իսկ ֆիքսված կապի համար՝ 312 հազար ՀՀ դրամ: