Միհրան Հարությունյանը` հունահռոմեկան ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/01148.jpg)
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը նոյմեբրեի 15-ից 16-ը մասնակցել է Տարկո–Սալե քաղաքում Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի նահանգապետի մրցանակների միջազգային խաղարկությունում: Այս պատասխանատու մրցաշարում նա, պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին (եզրափակչում Վիկտոր Սատրիկովին), նվաճել է ոչ միայն այս քաշային կարգի գլխավոր մրցանակը, այլև ցուցադրած բարձր վարպետության համար ստուգատեսի կազմակերպիչների կողմից ճանաչվել մրցաշարի լավագույն ըմբիշ ու պարգևատրվեց հատուկ մրցանակով:
5-րդ անգամ կազմակերպվող այս ստուգատեսին մասնակցել է ոչ միայն Ռուսաստանի տարբեր մարզերի, այլև Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Սերբիայի և Հայաստանի 100-ից ավելի ուժեղագույն ըմբիշ, որոնց մեծ մասը աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ ու միջազգային մրցաշարերի հաղթողներ են:
PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ 98 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչկվել Բելառուսի պատվիրակ Ալեքսանդր Գրաբովիկը: Մյուս 6 քաշային կարգում (59կգ, 66կգ, 75 կգ,50կգ, 85կգ և130կգ) հաղթել են Ռուսաստանի ըմբիշները: