Հայկական ուղղաթիռին խոցելու դեպքի առթիվ գործ կհարուցվի

Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռին խոցելու դեպքի առթիվ հարուցվելու է քրեական գործ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվելու է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետրի հատկանիշներով: Իսկ այդ հոդվածով սահմանվում է սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Scroll Up